Տիկին Նազարյան ջան, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, պատկերացնում էին, որ նախարարը կաշխատի 500.000 դրամով, մինչև բոլորը կսկսեն նորմալ աշխատավարձեր ստանալ. Եգանյան
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լենա Նազարյանն ասում է, որ նախարարը չի կարող 500.000 դրամով ապրել, իհարկե, նա ճիշտ է, բայց շարունակություն էլ կա` դրանով Հայաստանում ոչ ոք (ընտանիք) չի կարող նորմալ ապրել: Իսկ հիմա ավելի խորանանք` տիկին Նազարյան ջան, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, նրանք պատկերացնում էին, որ նախարարը կաշխատի 500.000 դրամով, մինչև բոլորը կսկսեն նորմալ աշխատավարձեր ստանալ: Հիմա կասեք, որ դեմագոգիա է, հնարավոր է, բայց ես չեմ այն մարդը, ով նման հույսեր ու ակնկալիքներ է արթնացրել հանրության շրջանում: Ի դեպ` համաձայն եմ, որ նախարարը չի կարող վարձատրվել 1000 դոլար»:
Լենա Նազարյանն ասում է, որ նախարարը չի կարող 500հզ դրամով ապրել, իհարկե նա ճիշտ է, բայց շարունակություն էլ կա` դրանով…
Gepostet von Zohrap Yeganyan am Donnerstag, 9. April 2020