«Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ». Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով վաղվանից մեկնարկող 7-րդ ծրագրին, որը վերաբերում է այն հղի կանանց, որոնք մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, և որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կամ չունեն ամուսին, ասաց, որ նախարարությունը ստացել է շուրջ 15.000 հղի կնոջ մասին տվյալներ, որոնք  պետք է համադրել ՊԵԿ-ի, բնակչության պետական ռեգիստրի և մյուս բազաների հետ  և հասկանալ, թե ովքեր են շահառու:

«Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ: Այսինքն՝ սա այն թիվն է, որն այս պահին իդենտիֆիկացված է»,- նշեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930