Բաժիններ՝

«Որքան ինձ հայտնի է՝ նա թոքաբորբով հիվանդ է եղել, միայնակ տանն է մնացել և բժշկի չի դիմել». ԱՆ խոսնակը՝ երգչուհի Աննա Սարդարյանի մահվան մասին

Այսօր հայտնի դարձավ, որ 50 տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:

Օպերային թատրոնի փոխտնօրեն  Կարինե Կիրակոսյանն «Արմենպրեսի» թղթակցին ասել էր, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,- տեղեկացրել էր նա:

168.am-ը Առողջապահության նախարարի մամուլի  խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք երգչուհու մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել:

«Կորոնավիրուսով մահացածների վերաբերյալ մենք պաշտոնական տեղեկատվություն տրամադրում ենք, մինչև այս պահն ունենք 3 մահ, իսկ երգչուհու մահվան հանգամանքներին ծանոթ չեմ: Որքան ինձ հայտնի է՝ նա թոքաբորբով հիվանդ է եղել, միայնակ տանն է մնացել և բժշկի չի դիմել: Ինչ վերաբերում է  դիահերձման արդյունքներին, սա անձնական տվյալ է, եթե կարող եք այդ տվյալները որևէ տեղից ձեռք բերել, խնդրեմ»,- եզրափակեց Ալինա Նիկողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս