Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել առանց երկրպագուների
Ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել առանց երկրպագուների:
Այս մասին գրում է The Independent-ը: ՈՒԵՖԱ-ի ղեկավարություն չի քննարկում եվրագավաթների եզրափակիչները չեղարկելը: Եվրոպական կառույցը մտածում է հնարավորինս շուտ դրանք վերսկսել:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն:
Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով: