Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ
Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ինքնաթիռով ԱՄՆ են ուղարկվում նաև բժշկական դիմակներ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ինքնաթիռի ժամանմանը սպասում են ապրիլի 1-ին: Իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում:
ԱՄՆ-ին օգնություն տրամադրելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մարտի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: