Բաժիններ՝

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է «Մարսել» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը. TACC

«Մարսել» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Պապ Դիուֆը մահացել է երեքշաբթի՝ կորոնավիրուսի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Teledakar.com-ին:

Նախորդ շաբաթ 68-ամյա Դիուֆը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով: Թեստի պատասխանը դրական էր եղել: Երեքշաբթի Դիուֆին Դաքարից իքննաթիռով պետք է տեղափոխեին Նիցցա, սակայն նրա առողջական վիճակը վատթարացել էր: Ավելի ուշ նրա ընտանիքը հայտնել էր մահվան լուրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս