«Ձեզ համար անկեղծորեն ցավում եմ». Տաթևիկ Հայրապետյանը՝ Գևորգ Գորգիսյանին

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին մեղադրեց իր խոսքերը մանիպուլյացնելու և խեղաթյուրելու մեջ:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Հայրապետյանն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ, եթե իշխանությունը նպատակ ունենար մարդկանց վերահսկել, ապա վաղուց դա կաներ, ինչին ի պատասխան՝ Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հարգելի քաղաքացիներ, պարզվում է, պետք է շնորհակալ լինենք, որ կառավարությունը վաղուց չի վերահսկում  բոլորիս»։

«Երբ ելույթ եմ ունենում ու դրանից հետո, օրինակ, մտածում, թե ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ պարոն Գորգիսյանը վայրկյանական մանիպուլյացում իմ խոսքը: Պարոն Գորգիսյան, Դուք այն հայտնի կայքերում լավ մանիպուլյատիվ վերնագրեր կդնեիք, իմ խոսքերն ամբողջովին խեղաթյուրել եք և որոշել եք, որ Դուք փայլուն կարիերա՞ եք անում: Ասենք՝ մանիպուլյացիան և սո՞ւտն է Ձեր գործիքը, ես Ձեզ համար անկեղծորեն ցավում եմ, որովհետև ստի ոտքը կարճ է, իսկ մանիպուլյացիան էլ փուչիկ է, որը պայթում է»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին  նախագիծն ԱԺ կողմից չընդունվեց:

Այն նախատեսում էր ստեղծել միասնական հարթակ, որտեղ կհավաքվեին անձանց հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալները՝ կորոնավիրուսով վարակված անձի շփման հնարավոր շրջանակն արագ բացահայտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս