Զարմացրեք սիրելիներին՝ պատրաստելով այս նախաճաշը
Բաղադրիչներ
1. Ֆրանսիական հաց
2. Կարագ
3. Խնձոր – 2 հատ
4. Ձու – 1 հատ
5. Դարչին – 1 թ/գ
6. Շաքարավազ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հացը կտրատել և յուրաքանչյուրի վրա կարագ քսել:
2. Խնձորն անցկացնել քերիչով:
3. Ձվի դեղնուցին ավելացնել քերած խնձորը, դարչինը և 1 թ/գ շաքարավազը: Լավ խառնել:
4. Դեղնուցը լավ հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը:
5. Հացի կտորները դնել տապակի մեջ (կարագով պատված մասը՝ ներքև), խնձորային զանգվածը դնել հացի վրա, վրան դնել սպիտակուցային զանգվածը:
6. Թխել 150C ջեռոցում մոտ 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը