Բաժիններ՝

Ռամոս. Չենք մտածում Սիթիի հետ ոչ-ոքիի մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից միայն հաղթանակ է ակնկալում` երկրպագուների առաջ Պրիմերայում անհաջողությունը մեղմելու համար:

«Մենք նույնիսկ չենք էլ մտածում ոչ ոքիի մասին «Սիթիի» հետ խաղում: Դրական արդյունք կդիտվի միայն հաղթանակը, որին ձգտելու ենք: Մենք պարտավոր ենք պայքարել խմբում առաջին տեղի համար:

Ինչ վերաբերում է անգլիացիներին, իհարկե, չէինք ցանկանա նման ուժեղ մրցակցի հանդիպել, բայց եթե նրանց չհաջողվի հաղթել, մենք կընդունենք դա:

Խաղալ Տևեսի, Սիլվայի և Ագուերոյի դեմ հեշտ չէ, բայց անձամբ ինձ համար դա մեծ մոտիվացիա է: Ցանկանում ենք ապացուցել, որ մեր թիմն ավելի ուժեղ ու լավն է:

Առաջնությունում այնքան անհաջող ենք մեկնարկել, որ այս պահին դրան ոչ ոք կարող է չհավատալ: Բայց դա այդպես է: Հիմա պետք է շտկել իրավիճակը»,-Ռամոսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930