Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնեսի խնդիրները վեր հանելու նպատակով մշակել է հարցաթերթ գործարարների համար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարարությունը:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը: Խնդրում ենք լինել առավելագույնս անկեղծ և տրամադրել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որպեսզի կառավարությունը այդ տվյալների հիման վրա կարողանա մշակել արդյունավետ գործիքներ առաջացած խնդիրները լուծելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: