Բաժիններ՝

Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել:

Երկիր մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:

Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս