Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին, ժամը 19.50-ին, Սպիտակ քաղաքի Ն. Աճեմյան փողոցից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Կարեն Ա.-ն, որը 2019 թ. ապրիլի 2-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Թեթև մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ, մարտի 19-ին, ժամը 21.30-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղից Սպիտակի բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ցոլակ Կ.-ին, որը փետրվարի 17-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս