Բաժիններ՝

Թուրքիայի ծեր բնակչության թիվը վերջին 5 տարում զգալիորեն աճել է

Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 21.9%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

2014-ին նրանց թիվը կազմել է 6մլն 192.962, իսկ 2019-ին հասել է 7 մլն 550.727-ի: 2014-ին ծեր բնակչությունը կազմել է երկրի ընդհանուր բնակչության 8.0%-ը, իսկ 2019-ին արդեն՝ 9.1%-ը:

Այս տեմպերով շարունակվելու դեպքում ենթադրվում է, որ 2023-ին ծեր բնակչության տեսակարար կշիռը երկրում կկազմի 10.2%, 2030-ին՝ 12.9%, 2040-ին՝ 16.3%, 2060-ին՝ 22.6%, իսկ 2080-ին՝ 25.6%:

Ծերացող բնակչությամբ երկիր է համարվում այն երկիրը, որի ողջ բնակչության շրջանում տարեց մարդկանց թիվը անցնում է 10%-ի շեմը: Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում տարեց բնակչության թիվը վերջին տարիներին այլ տարիքային խմբերի համեմատ ավելի արագ է աճում։

Թուրքիան 167 երկրների շարքում ծեր բնակչության տեսանկյունից այս պահին զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Ներկայիս պատկերը, սակայն, արագորեն վատթարանալու միտումներ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս