Բաժիններ՝

Նյու Յորքի քաղաքագլուխը կդադարեցնի քաղաքի գիշերային կյանքը

Նյու Յորքում կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 17-ից կfփակվեն բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները եւ համերգասրահները, ռեստորանները կաշխատեն միայն սննդի ուղարկման համար:

Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, քաղաքապետը մտադիր է մարտի 16-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, «գործնականում լիովին կդադարեցվի Նյու Յորքի գիշերային կյանքը. կփակվեն բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները եւ համերգային հարթակները»:

Բացի այդ, քաղաքի բոլոր ռեստորաններում, բարերում եւ սրճարաններում կարելի կլինի միայն ուտելիք պատվիրել դուրս տանելու համար կամ առաքում պատվիրել:

Քաղաքագլխի հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 17-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Ներկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում մոտեցել է 3,5 հազարի, 65 մարդ մահացել է: Նյու Յորք քաղաքում գրանցվել է 329 հիվանդացած եւ հինգ մահվան դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս