Բաժիններ՝

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով որոշում կայացվել մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ֆեյսբուքի» էջը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:

Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:

Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը։

Խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաէրոնավիգացիայի աշխատակիցներին համագործակցության, իրենց ցուցաբերած արիության և, իհարկե բարձր պատասխանատվության համար»։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել էր, որ Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս