Թրամփը կորոնավիրուսի պատճառով հայտարարել է համազգային արտակարգ իրավիճակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է համազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին՝ երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ իրավիճակների ռեժիմ», – ասել է նա:
Թրամփը բացատրել է, որ սա հնարավորություն կտա հատկացնել «մինչև 50 միլիարդ դոլար» վիրուսի դեմ պայքարի համար:
Միացյալ Նահանգների իշխանությունները շարունակում են փակել ուսումնական հաստատությունները, արգելել մեծ միջոցառումներն ու հանդիպումները, և շատ համաժողովներ անցկացվում են առցանց: