Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ մինչև 45

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 34-ից մինչեւ 45 է հասել վերջին 24 ժամվա ընթացքում: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի ներբերման եւ տարածման կանխարգելման օպերատիվ շտաբում։

«Ռուսաստանի Դաշնությունում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք, դրանցից 42-ը՝ Ռուսաստանի քաղաքացիների մոտ, երկուսը՝ ՉԺՀ-ի քաղաքացիների, մեկը՝ Իտալիայի քաղաքացու մոտ»,-ասել են շտաբում:

Ինչպես նշվում է, 11 նոր վարակվածներն այցելել են Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա: «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման 11 դեպք է գրանցվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մոտ, 5-ը՝ Մոսկվայում, մեկը՝ Մոսկվայի մարզում, 3-ը՝ Սանկտ Պետերբուրգում, մեկը՝ Լենինգրադի մարզում, մեկը՝ Պերմի երկրամասում»,- հավելել են շտաբում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս