«Դարձիր օրինակ». ոսկե մեդալ նվաճած կնոջ համար հաշմանդամությունը նպատակին հասնելու խոչընդոտ չէ
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հերոսն այս անգամ Հաշմանդամություն ունեցող մարզիկների բազկամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նաիրա Մեսրոպյանն է։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Նա կարծում է, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ․ ունեցել է նպատակ և գնացել այն իրականացնելու ճանապարհով։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներք։