Ավստրալիայի ՆԳ նախարար Փիթեր Դաթոնը վարակվել է կորոնավիրուսով
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը մարտի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է տվել։
«Այս առավոտյան ես արթնացա բարձր ջերմությամբ եւ կոկորդի ցավով: Ես իսկույն կապվեցի Քվինսլենդի առողջապահության դեպարտամենտի հետ: Ճաշի ժամին ինձ տեղեկացրեցին, որ թեստը դրական արդյունք է տվել»,-գրել է նախարարը Twitter-ի իր էջում: Նրա խոսքով՝ այժմ ինքը գտնվում է հիվանդանոցում: Դաթոնը հավելել է, որ իրեն լավ է զգում: Ավստրալիայում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 120 դեպք: 19 մարդ ապաքինվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ երեք պացիենտ մահացել է: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր Մելբուռնում հունվարի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: