Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է գրեթե 250-ով
Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է գրեթե 250-ով եւ հասել 1024-ի: Այդ մասին ասված է տարածաշրջանի կառավարությանն առընթեր առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ։
Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, 31 մարդ մահացել է հիվանդությունից: Մարտի 10-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել էին 782 ախտահարվածի եւ 21 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունները փակելու մասին: Բացի այդ, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում կատարվելու է ամենօրյա ախտահանում: Իսպանիայում վարակի տարածման սկսվելուց ի վեր գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 հազար դեպք: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր Առողջապահության բնագավառի համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը: Մարտի 10-ին առողջապահության նախարարությունը հայտնել էր 1,7 հազար հիվանդացածի եւ 36 մահացածի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: