Ռոման Բերեզովսկին մեկնարկային կազմում է. Ռոստով – Դինամո
Քիչ առաջ սկսվեց Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Ռոստով» – «Դինամո» հանդիպումը: Հուրախություն հայ ֆուտբոլասերի` «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է մտցրել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Մոսկովյան ակումբի պաշտոնական Twitter-ի հաղորդմամբ` «Դինամոյի» հիմնական դարպասապահ Անտոն Շունինը վնասվածք է ստացել և այդ պատճառով անգամ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում: Հուսանք, որ Բերեզովսկին վստահ խաղ կցուցադրի և կկարողանա ամրապնդվել թիմի հիմնական կազմում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը