Բաժիններ՝

«Չէի ցանկանա խաղալ առանց հանդիսականների». Գվարդիոլան՝ կորոնավիրուսի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իրեն դուր չի գալիս դատարկ տրիբունաներում խաղալու գաղափարը:

«Իտալիայում առաջնությունն ընդհատվեց, Իսպանիայում հաջորդ տուրերից երկուսը կամ երեքը կանցկացվեն առանց հանդիսականների, և կարծում եմ, որ նույնը տեղի կունենա այստեղ: Քանի որ [հիվանդների] թիվն աճում է, ինչպես եղել է Իտալիայում, և այժմ՝ Իսպանիայում:

Բայց խնդիրն այլ է: Մենք պետք է հարցնենք՝ իմաստ ունի՞ ֆուտբոլ խաղալ՝ առանց հանդիսականների: Մեր գործն անելու պատճառը մարդիկ են: Եթե ​​նրանք չեն կարող գալ հանդիպումները դիտելու, ապա դա անիմաստ է:

Ես չէի ցանկանա խաղալ Չեմպիոնների լիգայում, կամ Անգլիայի առաջնությունում, կամ գավաթներում՝ առանց հանդիսականների»,- Գվարդիոլային է մեջբերում HaytersTV-ի թվիթերյան էջը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031