Բաժիններ՝

Դոնալդ Թրամփ-կրտսերը մտադիր չէ մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին

Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, մարտի 8-ին հայտարարել է, որ մտադիր չէ երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի ընտրություններում: Նա այդ մասին պատմել է Axios տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում։

Փետրվարին պորտալի կողմից անցկացված հարցման համաձայն, Հանրապետական կուսակցության կողմնակիցների 29 տոկոսը կցանկանար 2024 թվականին նախագահի իր թեկնածու տեսնել պետության ներկայիս ղեկավարի ավագ որդուն: Փոխնախագահ Մայքլ Փենսին աջակցում է 40 տոկոսը, ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիին՝ 26 տոկոսը, իսկ ԱՄՆ-ի ղեկավարի դստերը՝ Իվանկա Թրամփին՝ 16 տոկոսը, պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին՝ 13 տոկոսը: Հարցման մասնակիցներին թույլատրվել էր ընտրել իրենց դուր եկած միանգամից մի քանի հնարավոր թեկնածուների:

«Լսեք, ես չեմ պատրաստվում 2024 թվականին իմ թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար: Իմ միակ նպատակն է՝ այնպես անել, որ իմ հորը վերընտրեն»,-նշել է Թրամփ-կրտսերը: Նա նաեւ պատմել է, որ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն իրեն խնդրել է՝ «ավելի հանգիստ լինել» Twitter-ում: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս