Բաժիններ՝

Չեխը սպասում է բժիշկների որոշմանը

«Չելսիի» բժշկական ծառայությունն անկարող է որոշում կայացնել թիմի դարպասապահ Պետր Չեխի վնասվածքի վերաբերյալ:

«Չեխն արմունկի կոտրվածք ունի, սակայն մենք մինչ օրս չգիտենք` արդյոք անհրաժեշտ է վիրահատել նրան, թե ոչ: Նա վնասվածքով բավական երկար ժամանակ խաղացել է, և այժմ պետք է լուծում տալ այս խնդրին:

Եթե ցավն անցնի, ապա մենք, ամենայն հավանականությամբ, թույլ կտանք ֆուտբոլիստին խաղալ և չենք դիմի վիրահատության օգնությանը: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել այս հարցի շուրջ», – «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս