Սերխիո Ռամոս. Ուզում եմ կրկնել Ռաուլի, Կամաչոյի, Դի Ստեֆանոյի ձեռքբերումները
Մադրիդի «Ռեալի» պաշպան Սերխիո Ռամոսը շատ հպարտ է, որ հանդես է գալիս աշխարհի լավագույն թիմերից մեկում: Նա մտադիր է «արքայական» թիմի կազմում նվաճել նաև անհատական մրցանակներ և արժանանալ երկրպագուների հարգանքին: Նա անրադարձել է նաև «Սևիլյայի» հետ կայանալիք հանդիպմանը, որի դպրոցի սանն է համարվում։
«Տա աստված անունս հավերժ մնա այս մեծագույն թիմի պատմության մեջ: Ուզում եմ հասնել նրան, ինչին արժանացել են Ռաուլը, Պիրին, Կամաչոն, Դի Ստեֆանոն:
Տուն վերադառնալը (Սևիլյա) միշտ հաճելի է և ոչ միայն այն պատճառով, որ կհանդիպեմ բարեկամներիս ու ընկերներիս, այլ քանի որ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտը ինձ շատ բան է տվել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը