«Իմ որոշ ընկերների հորդորել եմ, և նրանք են գումար փոխանցել». Շիրակ Թորոսյանը՝ ՔՊ-ի դրամահավաքի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ իրականում կորոնավիրուսի մասին չափից ավելի շատ է խոսվում, քան անհրաժեշտ է:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունից էլ գիտենք, որ բավականին մեծ ծավալ են կազմում սովորական գրիպից մահվան դեպքերը: Կորոնավիրուսը վիրուսի մի տեսակ է, որը, չեմ կարծում, թե զարհուրելի վտանգ է՝ աշխարհի առաջ կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
Շիրակ Թորոսյանը նշեց, որ Հանրաքվեի քարոզարշավն անցկացնելու է տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ կլինեն մարզային այցելություններ, և արդեն կա հանդիպումների պլանավորված որոշակի ժամանակացույց:
Հարցին՝ քարոզարշավի համար հայտարարված դրամահավաքին գումար փոխանցե՞լ է, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Իմ որոշ ընկերների հորդորել եմ, և նրանք են գումար փոխանցել, անձամբ չեմ փոխանցել, բայց իմ ընկերները, ովքեր ընդունում են բարեփոխումների այս ընթացքը, առաջարկել եմ, և նրանք գումար փոխանցել են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում