Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2822-ի, մահացել է 92 մարդ

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2822-ի, մահացել է 92 մարդ: Այս տվյալները մարտի 4-ին հրապարակել է հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը։

«Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների թվաքանակը Իրանում հասել է 2822-ի»,-նրա խոսքը մեջբերել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Ջահանփուրը հավելել է, որ «վիրուսի զոհերի թիվը հասել է 92-ի»: Ավելի վաղ հաղորդվել էր 2336 հիվանդացածի եւ 77 մահացածի մասին:

Մարտի 3-ին Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել էր, որ 23 պատգամավորների անալիզները ցույց են տվել նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս