Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտ 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Մարտի 2-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ:
Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական վիճակը գնահատվում է ծանր: