Այս բաղադրատոմսով կոտլետները շատ հյութեղ են ստացվում
Բաղադրիչներ
1. Միս – 500 գ
2. Կաղամբ – 500 գ
3. Սոխ – 2 գլուխ
4. Ձու – 3 հատ
5. Աղ, սև պղպեղ, այլ համեմունքներ
6. Սխտոր
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը, միսը, սոխը և սխտորը աղալ մսաղացով:
2. Լավ խառնել, ավելացնել համեմունքները և ձվերը:
3. Աղացած մսից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը