Թուրքիայի հատուկ նշանակության ուժերն են ապահովում ՌԴ հիմնարկությունների անվտանգությունը երկրում
Թուրքիայի տարածքում գործող ռուսական արտասահմանյան հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:
«Երեկվանից Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության եւ ռուսական մյուս արտասահմանյան հիմնարկությունների պահպանությունն ապահովվում է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից»,-ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել է, որ ինքն սկսել է սպառնալիքներ ստանալ Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: