Բաժիններ՝

Ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն

Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացրած «Boeing 737» ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննությունն էր սկսել:

Ինքնաթիռի օդաչուն մեղադրվել է 3 մարդու մահվան պատճառ դարձած աշխատանքային անփութության մեջ: Օդաչուն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Իզմիր-Ստամբուլ չվերթը սպասարկող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով մի քանի մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս