Հայաստանի Մ16 և Մ17 հավաքականները 2 հանդիպում կանցկացնեն Ճապոնիայի Մ16 հավաքականի հետ
Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում և ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի մինչև 16 և Մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հանքավանի մարզաբազայում, իսկ Հայաստանի Մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը` սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:
Ճապոնիայի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը