Օրվա ընթացքում Ուհանում ապաքինվածների թիվն առաջին անգամ գերազանցել է վարակվածների թիվը. «Սինհուա»
Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է այն վարակվածների թիվը, որոնք ընդունվել են բուժհաստատություններ: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենին։
Նա նաեւ նշել է, որ Չինաստանում առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր օրվա ընթացքում գրանցվել է ապաքինվածների ռեկորդային ցուցանիշ: Այսպես, փետրվարի 20-ին ամբողջ երկրի հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 2 հազար մարդ:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: ՉԺՀ-ի սահմաններւց դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 25 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: