«Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի». Գրիգորի Կարասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու է Թբիլիսիում: Այդ մասին ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել նախարարական հանդիպմանը մասնակցելու առնչությամբ:
«Ռուսաստանն պատճառ չունի կասկածելու՝ մասնակցել, թե ոչ նախարարական հանդիպմանը: Իսկ թե ինչպիսին կլինի պատվիրակության մակարդակը, դա արդեն այլ հարց է: Հնարավոր է, որ մասնակցի արտաքին գործերի փոխնախարարը կամ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի դեսպանը: Թե ով կմեկնի նախարարական հանդիպմանը՝ լայն քննարկման հարց է: Նշում են նախարարին եւ այլ անձանց: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Ես չեմ կարող որոշում ընդունել Սերգեյ Լավրովի փոխարեն, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցչության մակարդակն այլ կլինի»,-հայտարարել է Կարասինը:
Կարասինի այս հայտարարությանն ի պատասխան Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան ասել է, որ Վրաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախագահ, նախարարական հանդիպումն անցկացնելիս գործելու է այդ կազմակերպության կանոնադրության շրջանակում, հաղորդել է Sputnik-ը: