Ռուբեն Ռուբինյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցության հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը եւ այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: