Բաժիններ՝

Դավիդ Վիլյա. Այլ ակումբում արդեն խաղադաշտ դուրս կգայի հիմնական կազմում

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան հասկացնել է տվել, որ չի համբերում, թե երբ դուրս կգա խաղադաշտ: Կատալոնիայի ակումբի հարձակվողը վերականգնվել է ոտքի կոտրվածքից հետո, որը ստացել է 8 ամիս առաջ:

«Նպատակ չունեմ խաղալ մոտակա 15-20 օրերի ընթացքում: Ցանկանում եմ վերադառնալ կազմ, բայց դա մարզչի որոշումից է կախված: Եթե նա ցանկանա, որ ես մասնակցեմ, ապա ես պատրաստ եմ: Այժմ ամեն ինչ կարգին է, բայց ցանկանում եմ խաղալ: 8 ամիս առանց ֆուտբոլ եմ եղել: Այլ ակումբում արդեն վաղուց դուրս եկած կլինեի հիմնական կազմում: Խաղի հանդեպ քաղց ունեմ: Հուսով եմ՝ կկարողանամ ամբողջական հանդիպում անցկացնել», – Վիլյայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս