Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել․ Դանիել Իոաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղադրած լուսանկարին, որտեղ ասֆալտապատ փողոցին «այո» են ասում, իսկ փոսերով ճանապարհին՝ «ոչ»։
Հրապարակված լուսանկարին կից Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել․ «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»։
Դանիել Իոաննիսյանն իր հերթին նշել է, որ հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել։
«Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անեն։
Սա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի խախտում է։
Նիկոլ Փաշինյան և Սուրեն Պապիկյան, խնդրում եմ բացառել ձեր թիմի կողմից օրենքի հետագա խախտումները»,-գրել է Իոաննիսյանը։
Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անեն։ Սա «Հանրաքվեի մասին»…
Gepostet von Daniel Ioannisyan am Dienstag, 18. Februar 2020