Առնվազն 14 թուրք զինվորական է զոհվել սիրիական Իդլիբում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ առնվազն 14 թուրք զինծառայող է զոհվել Սիրիայի Իդլիբի նահանգում հանրապետության զինված ուժերի դիրքերի երկու գնդակոծման հետեւանքով։
«Այսօրվա դրությամբ Իդլիբում ռեժիմի հարձակումների հետեւանքով մեր զոհված զինվորների թիվը 14 է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Էրդողանը նաեւ հայտնել է, որ Թուրքիան մտադիր է ստիպել սիրիական զորքերին՝ մինչեւ փետրվարի վերջը դուրս գալ Իդլիբում թուրքական հսկիչ կետերի սահմաններից:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ամեն տեսակ ուժ կիրառել եւ ստիպել Դամասկոսին՝ զորքերը դուրս բերել Իդլիբում թուրքական հսկիչ կետերի սահմաններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: