ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը թույլ է տալիս պատրաստել 2024 թվականին աստղանավորդների իջեցումը Լուսնի վրա
Միացյալ Նահանգների՝ 2021 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագիծը ցուցադրում է 2024 թվականին Լուսին աստղանավորդների իջեցման՝ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) պլանների աջակցությունն ԱՄՆ-ի վարչակազմի կողմից: Նման հայտարարությամբ հանդես է եկել NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը։
«Բյուջեի նախագիծը բովանդակում է (տիեզերական գերատեսչության ֆինանսավորման) ավելացում 12 տոկոսով (…),- նշել է նա:- Նախագահի կողմից աջակցությունն ուժեղացել է հենց այն պահին, երբ մենք դնում ենք 2024 թվականին Լուսնի հարավային բեւեռում կնոջ առաջին իջեցման եւ տղամարդու հերթական իջեցման հիմքերը: Բյուջեի այդ (նախագիծը) մեզ թույլ կտա ճշտորեն հետեւել նախատեսված պլանին»:
Բրայդենսթայնն ընդգծել է, որ առավել կարեւոր ասպեկտներից մեկն ինքը համարում է«ավելի քան 3 միլիարդ դոլարի տրամադրումը (Լուսնի) վայրէջքային մոդուլի մշակման համար»: «Apollo ծրագրի իրագործման պահից ի վեր առաջին անգամ մենք ունենք վայրէջքային մոդուլի ստեծման ուղղակի ֆինանսավորում»,- նշել է NASA-ի ղեկավարը:
Apollo ծրագիրը գործարկվել է 1961 թվականին եւ նախատեսել մարդու իջեցում Երկրի բնական արբանյակի վրա: Այն կայացել է 1969 թվականին: Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել է դաշնային բյուջեի՝ վարչակազմի կողմից առաջարկված նախագիծը, որը 25,2 միլիարդ դոլար է ներառում NASA-ի գործունեության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: