Բաժիններ՝

ԵՄ-ն, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, պարտավոր է փրկել Իրանի հետ միջուկային գործարքը. Ալի Աքբար Սալեհի

Եվրամիությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, պետք է փրկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Այդ մասին փետրվարի 10-ին հայտարարել է Իրանի փոխնախագահ եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ Վիեննայում ելույթ ունենալով ֆիզիկական միջուկային անվտանգությանը նվիրված ՄԱԳԱՏԷ-ի միջազգային խորհրդաժողովում։

«Եկել է ժամանակը, որ Եվրոպան իր դերը խաղա որպես ԳՀՀԾ-ի հիմնական խաղորդ, որպեսզի փրկի միջուկային գործարքը՝ կատարելով պարտավորությունները՝ առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումը»,-ասել է Սալեհին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս