Բաժիններ՝

Հնդկաստանցի դպրոցական աղջիկն իր տարեկիցներից առաջինն է նվաճել Հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը

Հնդկաստանի Մումբայ քաղաքի 12-ամյա աշակերտուհի Քամյա Կարթհիքեյյանը դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, որը նվաճելէ Հարավային Ամերիկայի, ինչպես նաեւ Արեւմտյան ու Հարավային կիսագնդերի Ակոնկագուա ամենաբարձր գագաթը (6961 մետր, Արգենտինա): Ինչպես փետրվարի 10-ին հայտնել է Hindustan Times թերթը, Քամյան Հնդկաստանի Մումբայ քաղաքի ռազմածովային ուժերի դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտուհի է։

Աղջիկը դեպի լեռնագագաթ վերելքն ավարտել է փետրվարի 1-ին եւ այնտեղ պարզել Հնդկաստանի ազգային դրոշը: Այնուհետեւ նրան մի քանի օր է պահանջվել, որպեսզի հանգստանա բազային ճամբարում եւ իջնի: Դպրոցական աղջիկն արդեն վաղուց է զբաղվում լեռնագնացությամբ: 2019 թվականի օգոստոսի 24-ին Քամյան բարձրացել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Լադաքհ հիմալայական մարզի Մենթոք-Քանգրի II գագաթը (6260 մետր): Ավելի վաղ նա հասել էր աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի բազային ճամբար, որը տեղակայված է լեռան լանջին՝ 5346 մետր բարձրության վրա, աղջկա նվաճումների թվում է նաեւ Լադաքհի Սքոթ-Լանգրի բարձունքը (6153 մետր) եւ վերելքը աշխարհի տարբեր մասերում գտնվող մի շարք այլ, ավելի պակաս բարձրությամբ լեռներ, նշում է հրատարակությունը:

Աղջկա ալպինիստական մարզումներով զբաղվում է նրա հայրը՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերի սպան, որն ինքն էլ վաղուց է զբաղվում լեռնային վերելքներով: Նա իր դստերն ուղեկցում է, երբ նա բարձունքներ է նվաճում: Քամյան պահպանում է խիստ ռեժիմ, ամեն օր որոշակի տարածություն է անցնում հեծանվով, կարոնավոր կերպով զբաղվում է վազքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.instagram.com/p/B8FTVuyFQTZ/?utm_source=ig_embed

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս