ՀՀ քննչական կոմիտեն լրատվության բաժնի նոր պատասխանատու ունի
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/aram-avetisyan.jpg)
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի՝ Արամ Ավետիսյանը: Փետրվարի 6-ին Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ դադարեցնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը` այլ աշխատանքի անցնելու առթիվ: