Խոզի գոմում՝ առաստաղից պոլիէթիլենային պարանով կախված վիճակում դի է հայտնաբերվել
Փետրվարի 3-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Գ.-ն հայտնաբերվել է իրենց խոզի գոմում կախված վիճակում:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 18:45-ի սահմաններում 2002թ. ծնված Մ. Գ.-ն հայտնաբերել է իր հորեղբայր Ա. Գ.-ին տան մոտ գտնվող խոզի գոմում՝ առաստաղից պոլիէթիլենային պարանով կախված վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել են ճմլման ակոսի հետքեր:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
ԱՀ ոստիկանություն