Բագրատ Բադալյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003450.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Բադալյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: