Aeroflot open 2020-ին շախմատային մրցաշարին Հայաստանը կունենա 8 մասնակից
Մոսկվայում կայանալիք Aeroflot open 2020-ին Հայաստանը կներկայանա մեծ կազմով: Aeroflot open 2020-ի գլխավոր ենթախմբում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, B խմբում կխաղան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Դավիթ Գևորգյանը, իսկ C ենթախմբում` Արթուր Ղարագյոզյանը:
Aeroflot Open 2020-ը կմեկնարկի փետրվարի 19-ին և կեզրափակվի 27-ին: Մոսկվայում կայանալիք մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել են 74 շախմատիստներ: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո: