Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից. Ենոքյան
Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից, այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Ուրախ եմ, որ վերջապես Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը որոշեց գնալ իրավական ճանապարհով, սակայն սա ամբողջապես չի լուծում հարցը, մնում է մարդկային չափումը։ Ինչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության։ Ինչո՞ւ է լրագրողների այս խումբը կործանում իր ապագան ու մտնում այս խայտառակության մեջ՝ այդքան մե՞ծ է լափամանը, որ կարելի է մոռանալ մարդկայինն ու մասնագիտականը։ Եվ, ի վերջո, հասկանում ենք, որ Պետրոսն արդեն կամիկաձե է, բայց Հ1-ը չունի՞ գործադիր տնօրեն, Հանրային հեռուստառադիոն չունի՞ խորհրդի նախագահ, եւ ի վերջո, մենք ունե՞նք, թե չունե՞նք ՀՌՀ։
Այսքանից հետո բոլոր տեսակի «գիտահետական-միտահետազոտականները», ատելության խոսքի մասին «խորունկ» դատողությունները, «եվրոպական փորձերի» վկայակոչումները անիմաստ ու անարժեք են դառնում․ կատարեք ձեր անմիջական ու առաջնային պարտականությունը, կանխեք այս խուժանությունը։
#Գեբելսըմիանկյունումծիծաղումէր»,- գրել է նա: