Առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով քաղաքացին մահացել է
Հունվարի 27-ին ժամը 17:05-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:00-ին իրենց մոտ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1976թ. ծնված Ա. Մ.-ի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:10-ի սահմաններում Ա. Մ.-ն աշխատանքի վայրում առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ին պատկանող շտապ բուժօգնության ավտոմեքենայով Մարտակերտի շրջանային բուժմիավորում տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
ԱՀ ոստիկանություն