Apple-ը հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային հասույթի և զուտ շահույթի մասին
Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այս ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 91,8 մլրդ դոլարի: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է Քուփերթինոյից (Կալիֆոռնիայի նահանգ) ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հունվարի 28-ին։
Հաշվետու ժամանակաշրջանը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն է, որը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով զեկուցում ենք եռամսյակային ամենամեծ հասույթի մասին, որի ձեռքբերմանը նպաստել է iPhone 11 եւ iPhone 11 Pro մոդելների մեր սմարթֆոնների, ինչպես նաեւ ծառայությունների ու աքսեսուարների պահանջարկի հզոր աճը»,- նշել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:
Եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 22,2 մլրդ դոլար՝ նույնպես հասնելով ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: