Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Մոնտենեգրոյում
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը: Թիմը հանգրվանել է Պոդգորիցա քաղաքի «Բեսթ Վեսթերն Պրեմյեր» հյուրանոցում և անցկացրել է նախատեսված նախախաղային երկու մարզումը: Առաջինը տեղի է ունեցել Մոնտենեգրոյի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, երկրորդը՝ «Պոդգորիցա» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք որ Մոնտենեգրոյի և Հայաստանի երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին «Պոդգորիցա» մարզադաշտում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը