Բաժիններ՝

Արման Թաթոյանն ու Արմեն Ղազարյանն հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։

Այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հարցեր՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության, միգրացիայի ու պետական սահմանի անցման կետերում իրավունքների հետ և այլն»,- գրել է Թաթոյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս